Քաղաքականություն

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը կօգնի Հայաստան-Ադրբեջան գործընթացին․ Ռուբինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը կօգնի Հայաստան-Ադրբեջան գործընթացին․  Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը ոչ միայն չի վնասի Հայաստան-Ադրբեջան գործընթացին, այլ նաև կօգնի և նոր ազդակ կհաղորդի դրան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Թուրքիան շարունակում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը կապել Երևանի ու Բաքվի միջև ընթացող գործընթացի հետ։

«Մեր դիրքորոշման մեջ բան չի փոխվել․ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և Հայաստան-Ադրբեջան գործընթացը տարբեր գործընթացներ են, բայց, քանի որ նույն տարածաշրջանում ենք, կարող են փոխազդել միմյանց վրա։ Մենք կարծում ենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը ոչ միայն չի վնասի Հայաստան-Ադրբեջան գործընթացին, այլ նաև կօգնի և նոր ազդակ կտա»,-նշեց ԱԺ փոխխոսնակը։ 

Նա ընդգծեց, որ չի կարելի նաև չնկատել, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում ահռելի առաջընթաց կա՝ օգոստոսի 8-ի հռչակագիրը խաղաղության վերաբերյալ, երկաթգծի առնվազն մասնակի ապաշրջափակումը և այսպես շարունակ։

«Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ գործընթացները դրական ուղղությամբ են գնում, և որոշ արդյունքներ արդեն տեսնում ենք, իսկ որոշ արդյունքներ կտեսնենք»,-ասաց Ռուբինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում