Չինաստան

ՉԺՀ զինված ուժերը բարձր մարտական պատրաստության վիճակի են բերվել Թայվանի նեղուցով ամերիկյան ռազմանավի անցնելու ֆոնին

1 րոպեի ընթերցում

ՉԺՀ զինված ուժերը բարձր մարտական պատրաստության վիճակի են բերվել Թայվանի նեղուցով ամերիկյան ռազմանավի անցնելու ֆոնին

Ամերիկյան ռազմանավի՝ Թայվանի նեղուցով անցնելու ֆոնին Չինաստանի զինված ուժերը բերվել են բարձր մարտական ​​պատրաստության վիճակի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ՉԺՀ բանակի Արևելյան գոտու մարտական ​​հրամանատարության խոսնակ Շյու Չենհուայի խոսքերին։

«ԱՄՆ-ի հրթիռային ականակիր USS John Finn-ը և օվկիանոսագիտական ​​հետազոտական ​​USS Mary Sears նավը հունվարի 16-17-ը անցել են Թայվանի նեղուցով»,-ասել է Չենհուան։

Նշվում է, որ այս իրադարձության ֆոնին ՉԺՀ-ի Արևելյան գոտու մարտական ​​հրամանատարությունը տեղակայել է ռազմածովային և օդային ուժեր՝ ամերիկյան նավերի անցումը ամբողջ երթուղով վերահսկելու նպատակով։

«ՉԺՀ Արևելյան գոտու մարտական ​​հրամանատարության ուժերը բարձր մարտական ​​պատրաստության մեջ են՝ վճռականորեն պաշտպանելու ազգային ինքնիշխանությունն ու անվտանգությունը, ինչպես նաև ապահովելու տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը»,-հավելել է Շյու Չենհուան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում