Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է ՊՆ զորամասի կանանց գումարտակ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է ՊՆ զորամասի կանանց գումարտակ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 16-ին այցելել է Պաշտպանության նախարարության N զորամասի կանանց գումարտակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այցի շրջանակում Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների և զորամասի շտաբի պետ, զորամասի հրամանատարի տեղակալ Արմինե Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել զորամասի տարածքում, ուսումնասիրել սոցիալ-կենցաղային պայմանները, ծառայության կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաև ծանոթացել կին զինծառայողների իրավունքների ապահովման ընթացիկ վիճակին։

Կին զինծառայողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև արժանապատիվ և պատշաճ պայմաններում ծառայություն իրականացնելու տեսանկյունից Պաշտպանը դրական է գնահատում շենքային պայմանների էական բարելավումը։

Այցի շրջանակում Պաշտպանը հանդիպում ու առանձնազրույցներ է ունեցել գումարտակի կին զինծառայողների հետ, ովքեր ներկայացրել են իրենց ծառայողական առօրյան, քննարկվել են իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։

Պաշտպանը նշել է, որ կին զինծառայողների իրավունքների երաշխավորման, խտրականության, վատ վերաբերմունքի բացառման, հասարակական կարծրատիպերը հաղթահարելու և բնագավառին առնչվող այլ հարցերն իր անմիջական ուշադրության ներքո են:

Կարդացեք հոդվածը` Españolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում