Հայաստանի ֆուտզալի ընտրանին ընկերական խաղում հաղթեց Լիբանանի հավաքականին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է պատրաստվել Եվրոպայի առաջնությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ուսումնամարզական հավաքի ընթացքում մեր ընտրանին ընկերական հանդիպում անցկացրեց Լիբանանի ընտրանու հետ։ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում Ռուբեն Նազարեթյանի թիմը գերազանցեց մրցակցին 8-3 հաշվով։

Հայաստանի հավաքականից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Դենիս Նևեդրովը, դուբլ ձևակերպեց թիմի ավագ Վլադիմիր Սանոսյանը, մեկական գոլ խփեցին Միքայել Ղանդիլյանը, Արսեն Պետրոսովը և Համլետ Մանուկյանը։

Ընտրանին ուսումնամարզական հավաքը կշարունակի մինչև հունվարի 17-ը և կմեկնի Կաունաս։ Եվրոպայի առաջնության առաջին խաղը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունվարի 22-ին՝ Ուկրաինայի հավաքականի դեմ։ Հունվարի 25-ին Ռուբեն Նազարեթյանի թիմը կհանդիպի Չեխիայի, հունվարի 28-ին՝ Լիտվայի հավաքականների հետ։

Հայերեն العربية Español

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը