Կրթություն

Էքստեռն ավարտական քննությունների դիմումների ընդունումն իրականացվում է միայն էլեկտրոնային եղանակով

1 րոպեի ընթերցում

Էքստեռն ավարտական քննությունների դիմումների ընդունումն իրականացվում է միայն էլեկտրոնային եղանակով

2026 թվականից դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական (հիմնական կրթության վկայական ստանալու համար) և պետական ավարտական (միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար) քննությունների դիմումների ընդունումը կիրականացվի միայն էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այդ նպատակով ստեղծված հարթակի միջոցով:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ էքստեռն քննությունների անցկացման համար նախատեսված էլեկտրոնային հայտագրման համակարգը բաց է. հայտագրման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և հաջորդական քայլերը ներկայացված են ուղեցույցում: Դիմորդները կարող են հայտերը ներկայացնել առցանց՝ մինչև 2026 թվականի հունվարի 30-ը ներառյալ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2026 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններն անցկացվելու են փետրվարի 16-ից մինչև մարտի 13-ը ներառյալ՝ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (հասցե՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):

Քննությունների ժամանակացույցը և անցկացման ընթացակարգը հաստատված են ԿԳՄՍ նախարարի հրամանով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում