Քաղաքականություն

ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավարի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին, ով ավարտում է գործունեությունը ՀՀ–ում։

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում և կարևորել նրա դերը խաղաղության և կայունության ամրապնդման գործում։

Մարկուս Ռիտերը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ նշելով ՀՀ Կառավարության հետ ձևավորված սերտ երկխոսության փաստը։

Վարչապետ Փաշինյանը Մարկուս Ռիտերին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։  

    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում