Աշխարհ

Եվրոպան և Կանադան պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն ՆԱՏՕ-ի անվտանգության համար. Ռյուտե

1 րոպեի ընթերցում

Եվրոպան և Կանադան պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն ՆԱՏՕ-ի անվտանգության համար. Ռյուտե

Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը գնալով ավելի են մերձենում և մարտահրավեր նետում ՆԱՏՕ-ին և նրա գործընկերներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Չի կարելի հերքել, որ Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը գնալով ավելի են մերձենում և մարտահրավեր նետում մեզ։ Սակայն նրանք նոր են սկսում հասկանալ, թե իրականում ինչ է նշանակում գործընկերություն։ Մենք կարող ենք հիմնվել տասնամյակների բարեկամության վրա»,– նշել է Ռյուտեն։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ ավարտվել է այն ժամանակաշրջանը, երբ եվրոպական երկրները կարող էին թույլ տալ, որ Միացյալ Նահանգները կրեն իրենց անվտանգության հիմնական բեռը։

«Ժամանակը, երբ մենք հարմար տեղավորված թույլ տվեցինք Միացյալ Նահանգներին կրել մեր անվտանգության բեռը, ավարտվեց։ ԱՄՆ-ն բացարձակապես հավատարիմ է ՆԱՏՕ-ին, սակայն այդ հանձնառությունն ուղեկցվում է հստակ և երկարատև ակնկալիքով, որ Եվրոպան և Կանադան ավելի մեծ պատասխանատվություն կստանձնեն իրենց անվտանգության համար»,– ասել է նա։

Ռյուտեի խոսքով՝ այդ մոտեցումը արդար է և համապատասխանում է դաշինքի ներսում գործընկերության իրական իմաստին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում