Իրան

Իրանի հարցում գործողությունների ժամանակը եկել է. Լինդսի Գրեհեմ

1 րոպեի ընթերցում

Իրանի հարցում գործողությունների ժամանակը եկել է. Լինդսի Գրեհեմ

ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ Իրանի հոգևոր առաջնորդը և նրա կողմնակիցները հատել են բոլոր կարմիր գծերը՝ ընդգծելով, որ գործողությունների ժամանակը եկել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան գրառումը նա կատարել է X սոցիալական հարթակում։

Լինդսի Գրեհեմի խոսքով՝ Իրանի իշխանությունների դեմ անհրաժեշտ է կիրառել ռազմական, կիբեռնետիկ և հոգեբանական միջոցառումների լայն համադրություն՝ առանց ցամաքային զորքերի ներգրավման։

Նրա գնահատմամբ՝ այդ գործողությունները պետք է ուղղված լինեն սպանություններ իրականացնող անձանց և նրանց ենթակառուցվածքների դեմ և լիովին արդարացված են։

Գրեհեմը նաև հրապարակել է զոհվածների վերաբերյալ տեսանյութ՝ նշելով, որ այն իրեն փոխանցել են Իրանի նախկին շահի որդի Ռեզա Փահլավին ու նրա թիմը։

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում