«Արարատ-Արմենիա»-ն երկարաձգել է պայմանագիրը մի խումբ ֆուտբոլիստների հետ

1 րոպեի ընթերցում

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մի խումբ ֆուտբոլիստներ երկարաձգել են պայմանագիրը ակումբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատ-Արմենիա»-ի ավագ Արմեն Համբարձումյանը, Կարեն Մուրադյանը, Կամո Հովհաննիսյանը և Էդգար Գրիգորյանը երկարաձգել են պայմանագիրը «Արարատ-Արմենիա»-ի հետ: Պայմանագրի ժամկետների մասին ակումբի մամուլի ծառայությունն այլ մանրամասներ չի հայտնում:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Արարատ-Արմենիա»-ն մրցաշարային աղյուսակի առաջատարն է:

Հայերեն