Հայաստան

ՀՀ ԿԳՄՍ նախարարը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ շարունակվում են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները:

Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է գերատեսչության տարածած հաղորդագրությունից, նախարարը ծանոթացել է աշխատանքների ընթացքին, քննարկվել են մանրամասներ առաջիկա անելիքների վերաբերյալ:

Ժաննա Անդրեասյանը ևս մեկ անգամ ընդգծել է աշխատանքները պատշաճ իրականացնելու և ժամկետները չխախտելու անհրաժեշտությունը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում