Հայաստան

Երևանում ու մարզերում հեռացվել են սառցալեզվակները

1 րոպեի ընթերցում

Երևանում ու մարզերում հեռացվել են սառցալեզվակները

ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանով Երևանում և մարզերում կատարվել են շրջայցեր, որոնց ընթացքում հեռացվել են սառցալեզվակները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳ նախարարության փրկարար ծառայությունից:

 Նախարարությունից նշե են, որ հալոցքի հետևանքով տանիքներին առաջացած սառցալեզվակները կարող են իրական սպառնալիք դառնալ անցորդների համար։ Փրկարարական ծառայողները, հատուկ տեխնիկայի միջոցով, հասարակական նշանակություն ունեցող շինությունների, մանկապարտեզների, դպրոցների, բազմաբնակարան շենքերի տանիքներից, կամուրջներից, թունելներից և վերգետնյա անցումներից հեռացրել են կախված սառցալեզվակներն ու ջրհորդաններում գոյացած սառույցները։

Հետագա վտանգները բացառելու նպատակով աշխատանքները շարունակվում են։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում