Հայաստան

Երևանում հրդեհի բռնկմամբ ՃՏՊ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Երևանում հրդեհի բռնկմամբ ՃՏՊ է տեղի ունեցել

Հունվարի 11-ին, ժամը 01։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցից Ներքին Շենգավիթ թաղամաս տանող ավտոճանհապարhին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ բախվել են «Opel» և «Honda» մակնիշների ավտոմեքենաներն, ինչի հետևանքով «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բռնկվել. տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:47-ին, մարվել՝ 01:58-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

Փրկարարները փակել են «Honda» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում