Փրկարարները վերջին չորս օրում արգելափակումից ավելի քան 50 ավտոմեքենա են դուրս բերել
1 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններում հունվարի 7-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 10-ը ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն՝ օպերատիվ արձագանքելով իրավիճակին, ծառայության ստորաբաժանումները Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցությամբ արգելափակումից դուրս են բերել 54 տրանսպորտային միջոց և համապատասխան օգնություն ցուցաբերել 84 քաղաքացու:
Կարդացեք հոդվածը` Русский