Նախարարը չբացառեց ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի լավարկման հնարավորությունը

3 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4040 ընտանիք բնակապահովման պետական աջակցության ծրագրով արդեն ստացել է բնակարանների գնման հավաստագիր, որից 1700-ն արդեն իրացվել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 9-ի ասուլիսին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ նկատելի է՝ հավաստագրեր ստանալու տեմպն արագացել է։

Նրա խոսքով՝ հավաստագրերի տրամադրման և իրացման գործընթացում հիմնական խնդիրը ՀՀ քաղաքացիություն ստանալն է։

«Շատերը չէ, որ ուզում են ստանալ քաղաքացիություն՝ տարբեր պատճառներով։ Ես չեմ կարող չնկատել և չխոսել այն շահարկումների մասին, որոնք անում են տարբեր շրջանակներ և դրդում մեր հայրենակիցներին չստանալ քաղաքացիություն։ Չստանալ, որովհետև իբր դրանով ապագայում կկարողանան իրենց հարցը լուծել՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ անձնական։ Չստանալ, որովհետև քաղաքացիությունը նշանակում է ոչ միայն իրավունք, այլ նաև պարտականություն, այդ թվում՝ օրինակ ծառայելու ՀՀ զինված ուժերում։ Այդ շահարկումները, և ոչ միայն, ըստ էության, բերել են մի իրավիճակի, որ դեռ բոլորը չեն ստացել քաղաքացիություն։ Կան նաև օբյեկտիվ պատճառներ. քաղաքացիություն ստանալու գործընթացը, թեև հեշտացվել է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար, այնուամենայնիվ, ժամանակ է պահանջում։ Երբեմն կարիք է լինում նաև դատական գործընթացների, որովհետև փաստաթղթերի պակաս է լինում և այլն։ Մենք վերջին ամիսներին տեսել ենք քաղաքացիության համար դիմումների աճ և պետք է խրախուսենք, որ դա շարունակվի»,-ասաց Թորոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, քաղաքական կայունությունը կնպաստեն քաղաքացիության համար դիմումների թվի աճին։

Նախարարի պնդմամբ՝ տրամադրվող գումարով, որն ըստ համայնքների կազմում է 3-5 միլիոն դրամ, ինչպես նաև ինչ-որ չափով հավելյալ վարկային միջոցներ ներգրավելով, շահառուները կարող են իրենց նախընտրելի բնակավայրում տուն ձեռք բերել։

Գերատեսչության ղեկավարը նշեց, որ ընթացքում շտկումներ  են իրականացվել ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում։ Նա չբացառեց հետագայում ևս ծրագրի լավարկման հնարավորությունը, քանի որ գործնականում տարբեր խնդիրներ են ի հայտ գալիս։

Թորոսյանն ընդգծեց, որ բացի բնակապահովումը, աջակցություն է ցուցաբերվում զբաղվածության ծրագրերի շրջանակում։ Մասնավորապես՝ կառավարությունը խթանելու է բնակապահովման ծրագրի շահառուների ինքնազբաղվածությունը՝ փոքր բիզնեսների զարգացմանն աջակցելու եղանակով։

Հայերեն Français Русский

Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն

Տորք Անգեղի այգու շինարարության երկրորդ փուլը կավարտվի 2026-ի չորրորդ եռամսյակում. Ավինյանը նախագիծը համարում է ամենահաջողվածներից մեկը

Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը

Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին

Podcast-Հարց բժշկին. ինչու է սարկոման հաճախ հանդիպում երիտասարդների շրջանում և որոնք են առաջին ախտանշանները

Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով

Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին