Հայաստան

Նախարարն անդրադարձավ դպրոցներում թմրամիջոցների շրջանառության կանխարգելման հարցին

1 րոպեի ընթերցում

Նախարարն անդրադարձավ դպրոցներում թմրամիջոցների շրջանառության կանխարգելման հարցին

Դպրոցներում թմրամիջոցների շրջանառության կանխարգելման ուղղությամբ միջգերատեսչական աշխատանքներ են տարվում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 7-ի ասուլիսին, անդրադառնալով դպրոցներում թմրանյութերի շրջանառության ահազանգերի մասին հարցին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ նշեց, որ աշակերտների, ուսուցիչների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով ուսումնական տարին հայտարարվել է «Անվտանգ և ապահով կրթության տարի»։

«Մենք մեր կողմից շատ աչալուրջ ենք։ Մեր բոլոր դպրոցները, վստահաբար, տեղեկացված են և առաջին ահազանգողն են այն դեպքերում, երբ նկատում են որևէ կասկածելի բան։ Ցավոք, թմրանյութերն այսօրվա իրականության մի մասն են, որը չպետք է լինի, բայց կա, և դպրոցները պաշտպանվելու կարիք ունեն»,-ասաց նախարարը՝ այդ առումով կարևորելով անվտանգության ստանդարտների սահմանումն ու իրացումը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում