Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ծառայություններ է մատուցում Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիներին
1 րոպեի ընթերցում

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը՝ ծառայություններ մատուցելով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հյուպատոսության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հյուպատոսական ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում գործում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետևյալ հեռախոսահամարները.
+963 964 422 005
+963 942 000 690
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հալեպում քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և կառավարական ուժերի միջև բախումների հետևանքով կան զգալի թվով զոհեր ու վիրավորներ, ինչպես նաև նյութական վնասներ են գրանցվել։ Զոհերի պաշտոնական թիվ առայժմ չի հաղորդվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հայեր չեն զոհվել։