Հայաստան

Թթուջուր գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

1 րոպեի ընթերցում

Թթուջուր գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 6-ին ժամը 01։40-ին ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղում տան տանիք է այրվում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են՝ հրդեհը բռնկվել է Թթուջուր գյուղի 1-ին փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել ժամը 02։24-ին, մարվել՝ 02։46-ին։ Այրվել են ննջասենյակի առաստաղի մոտ 20 քմ հատվածը և կահույքը։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածում դեպի տան մյուս հատվածներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում