Հայաստան

Փրկարար ծառայությունը համալրվել է նոր տեխնիկայով

1 րոպեի ընթերցում

Փրկարար ծառայությունը համալրվել է նոր տեխնիկայով

Փրկարար ծառայությունը համալրվել է նոր տեխնիկայով․ ՆԳ նախարարին է ներկայացվել տրանսպորտային միջոցների հնարավորությունները:

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ ծանոթացել է Ծառայությանը տրամադրված հրշեջ-փրկարարական նոր տեխնիկային։ Նախարարին է ներկայացվել նաև հրշեջ-փրկարարական գույք-սարքավորումների, հատուկ տեխնիկայի և տեխնիկական միջոցների ամբողջական համալիրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ Փրկարար ծառայության կարիքների համար ձեռք են բերվել հրշեջ-փրկարարական՝ 8, և կենցաղային կանչեր սպասարկելու համար նախատեսված՝ 10 տրանսպորտային միջոցներ, որոնք կտրամադրվեն ՓԾ տարածքային ստորաբաժանումներին։

Նախարարն ընդգծել է, որ տեխնիկական հագեցվածության բարձր մակարդակը և ծառայողների պատրաստվածությունը կարևոր պայման են քաղաքացիների կյանքի և անվտանգության ապահովման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքման համար և նշել, որ Փրկարար ծառայության նյութատեխնիկական բազայի արդիականացման աշխատանքները շարունակական են լինելու։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում