Հայաստան

Հրշեջները մարել են Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Հունվարի 1-ին, ժամը 14։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։40-ին, մարվել՝ 16։13-ին։

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում