Առաջիկա օրերին ձյան տեղումները կշարունակվեն. առանձին հատվածներում տեղումները զգալի կլինեն

2 րոպեի ընթերցում

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո դեպի երեկո, հունվարի 1-2-ը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՆԳՆ Փրկարար ծառայությունից, Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ը հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14- 18 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամերից, հունվարի 1-ին, 2-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։ 

Հանրապետության տարածքում հունվարի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը և առավոտյան հանրապետության շրջանների մեծ մասում, հունվարի 2-ի ցերեկը՝ Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։ Հունվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 1-ցերեկը, 2-ին լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18 աստիճանով։

Երևանում հունվարի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Հունվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

 

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին