Հայաստան

Անահիտ Մանասյանն Ամանորի կապակցությամբ այցելել է Մարի Իզմիրլյանի անվան խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն

1 րոպեի ընթերցում

Անահիտ Մանասյանն Ամանորի կապակցությամբ այցելել է Մարի Իզմիրլյանի անվան խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ամանորի տոների կապակցությամբ այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարի Իզմիրլյանի անվան խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն` շահառուներին շնորհավորելու և նրանց հետ տոնական տրամադրությունը կիսելու նպատակով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 

Այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը շրջայց է կատարել հաստատության տարածքում, ծանոթացել շահառուների առօրյային, զարգացման և խնամքի ծրագրերին, ինչպես նաև ուսումնասիրել հաստատության կենսապայմանները։ 

Անահիտ Մանասյանը տոնական տրամադրությունը կիսել է շահառուների հետ, ջերմ շփում ունեցել նրանց հետ՝ հանձնելով Ամանորի առթիվ խորհրդանշական նվերներ։ 

Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետության կողմից համայնքահեն ծառայությունների տրամադրման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու կարևորությունը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում