Հայաստան

Բնակության հասցեն փոխած քաղաքացիները կարող են նոր հասցեում փաստացի հաշվառվել օնլայն

2 րոպեի ընթերցում

Բնակության հասցեն փոխած քաղաքացիները կարող են նոր հասցեում փաստացի հաշվառվել օնլայն

Թվայնացման գործընթացի շրջանակում գործարկվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության ևս մեկ առցանց ծառայություն, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին առանց գրասենյակ այցելելու փաստացի հաշվառվել նոր բնակության հասցեում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՆԳ նախարարությունից, ՀՀ կառավարությունը հաստատել և գործարկել է mcs-register.am հարթակը։ Այն քաղաքացիները, որոնք փոխել են բնակության վայրը և ցանկանում են փաստացի հիմունքներով հաշվառվել նոր հասցեում, կարող են դիմումը լրացնել ամբողջությամբ օնլայն՝ առանց հերթագրվելու, կենդանի հերթում սպասելու կամ որևէ թղթաբանության։

Նշվում է, որ խիստ նույնականացման պայմանով անհրաժեշտ է կատարել ընդամենը մի քանի պարզ քայլ․ մուտք գործել համակարգ, ընտրել նոր դիմում, անցնել բնակության վայրի փաստացի հաշվառման դիմումի բաժին, ստուգել ավտոմատ կերպով ցուցադրված անձնական տվյալները, ավելացնել հաշվառման հասցեն, հաստատել, որ դիմումին հաջորդող աշխատանքային օրերին քաղաքացին գտնվելու է նշված հասցեում՝ տարածքային տեսուչի հետ հանդիպման համար, այնուհետև պահպանել, վճարել և ուղարկել դիմումը։

ՆԳ նախարարությունից տեղեկացնում են, որ գործընթացի վերաբերյալ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 84-22 հեռախոսահամարով։

ՆԳ նախարարությունը վստահեցնում է, որ շարունակելու է զարգացնել և կատարելագործել թվայնացման գործընթացը՝ ապահովելով արագ, անվտանգ և քաղաքացիների համար առավել հարմարավետ ու հասանելի թվային ծառայություններ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում