Հայաստան

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 29-ին, ժամը 15։03-ին ահազանգ է ստացել, որ Քուչակ- Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Lexus» և «Daewoo» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Daewoo» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է երթևեկելի հատվածից դուրս։ 

Մեկ տուժած տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում