Հայաստան

Հրշեջներին հաջողվել է կանխել Վարդենիսում բռնկված հրդեհի տարածումը

1 րոպեի ընթերցում

Հրշեջներին հաջողվել է կանխել Վարդենիսում բռնկված հրդեհի տարածումը

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 29-ին, ժամը 14։32-ին ահազանգ է ստացել, որ այրվում է Վարդենիս քաղաքի նախկին պանրի գործարանի տանիքը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վիկտոր Համբարձումյան փողոցում գտնվող նախկին պանրի գործարանի տանիքում (ընդհանուր 5000 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:17-ին, մարվել՝ 15։58-ին։ Այրվել է տանիքի փայտե կառուցատարրերը մասամբ՝ մոտ 100 քմ»,-հայտնել է գերատեսչությունը։

Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի տանիքի մնացած հատվածներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում