Եվրամիությունը հաջորդ տարի 205 միլիոն եվրոյի լրացուցիչ աջակցություն կտրամադրի Կոսովոյին
2 րոպեի ընթերցում

Եվրոպական միությունը 2026 թվականի սկզբին 205 միլիոն եվրոյի լրացուցիչ աջակցություն կհատկացնի Կոսովոյին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոսովոյի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
«ԵՄ-ն անցնում է Կոսովոյի նկատմամբ միջոցների չեղարկմանը։ Վերջերս կայացած մունիցիպալ ընտրությունների արդյունքներով տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորությունների կազմակերպված փոխանցումից հետո արդեն հատկացվել է 216 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն։ Մենք նաև մտադիր ենք հաջորդ տարվա սկզբին հատկացնել լրացուցիչ 205 միլիոն եվրո»,- նշել է նա։
Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին վերջերս Բրյուսելում կայացած ԵՄ-Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովի ընթացքում հայտարարել էր Պրիշտինայում Կոսովոյի ալբանական իշխանությունների նկատմամբ ԵՄ սահմանափակող միջոցների մասնակի չեղարկման, պատժամիջոցների լիակատար վերացման և Կոսովոյի եվրոպական ինտեգրման գործընթացի ակտիվացման մասին։
Եվրամիությունը սահմանափակող միջոցներ էր կիրառել Պրիշտինայի նկատմամբ 2023 թվականի ամռանը՝ մարզի հյուսիսում սերբերի և Կոսովոյի ալբանական ոստիկանության միջև բախումներից հետո: ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հաղորդմամբ՝ սահմանափակումների լիակատար վերացումը տեղի կունենա շուտով։ Ակնկալվում է նաև, որ առաջընթաց կգրանցվի Եվրամիությանը Կոսովոյի անդամակցության դիմումի քննարկման հարցում։ Այն ներկայացվել է 2022 թվականի դեկտեմբերին, սակայն մինչ այժմ չի քննարկվել։