Երևան

Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ դեկտեմբերի 31-ին փակ կլինեն

1 րոպեի ընթերցում

Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ դեկտեմբերի 31-ին փակ կլինեն

Հանրապետության հրապարակում Ամանորի տոնական միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 31-ին ժամը 21:00-ից մինչև միջոցառման ավարտը կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը դեպի հրապարակ։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։

Մասնավորապես փակ կլինեն՝

  • Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ,
  • Տիգրան Մեծ փողոցը՝ Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,
  • Վազգեն Սարգսյան փողոցը՝ Ստեփան Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ,
  • Ամիրյան փողոցը՝ Զաքյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,
  • Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ։
  • Փակ կլինի նաև Արամի փողոցը՝ Արամի և Հանրապետության փողոցների խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց։
Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում