Հայաստան

Բուք, ձյուն, մերկասառույց. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

1 րոպեի ընթերցում

Բուք, ձյուն, մերկասառույց. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, մանրամասնելով, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկի տարածաշրջանում տեղում է ձյուն։

«Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է։

Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արթիկի, Անիի, Գավառի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ծառայությունից վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում