Երևան

Երևանում հունվարի 1-ից բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ժամանակավոր թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներով

1 րոպեի ընթերցում

Երևանում հունվարի 1-ից բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ժամանակավոր թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներով

ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների համար Երևան քաղաքի այն փողոցներում, որտեղ նրանց երթևեկությունն արգելված է, ժամը 8։00-10։00-ն և 17։00-20։00-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ոստիկանությունից նախազգուշացնում են, որ նշված ժամերին սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել սահմանված կարգը, դրսևորել իրավագիտակից վարք՝ նպաստելով հանրային անվտանգության պահպանմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում