Չինաստան

Թայվանի ափերի մոտ զորավարժություններն անհրաժեշտ են երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար. Լին Ցզյան

1 րոպեի ընթերցում

Թայվանի ափերի մոտ զորավարժություններն անհրաժեշտ են երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար. Լին Ցզյան

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը անդրադարձել է Թայվանի ափերի մոտ չինական բանակի առաջիկա զորավարժություններն՝ հայտարարելով, որ այդ գործողություններն անհրաժեշտ են երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

«Սրանք անհրաժեշտ գործողություններ են պետական ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, ինչպես նաև վճռական պատասխան են արտաքին ուժերի գործողություններին, որոնք փորձում են օգտագործել Թայվանը՝ Չինաստանին զսպելու նպատակով, զինում են կղզին և իրավիճակը հասցնում են վտանգավոր պատերազմի եզրին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։

Xinhua լրատվական գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 30-ին Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը լայնածավալ ռազմական վարժանքներ կանցկացնի Թայվանի մոտակայքում գտնվող հինգ ծովային հատվածում և օդային տարածքում։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բոլոր չարտոնված նավերին և ինքնաթիռներին խորհուրդ է տրվել մարտական ​​կրակոցներով վարժանքների ժամանակ ձեռնպահ մնալ հայտարարված ջրային և օդային տարածք մուտք գործելուց։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում