ԶՈՒ–ում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման նպատակով ՄԻՊ–ը 2025 թվականին համագործակցել է միջազգային մարմինների հետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի վարույթում 2025 թվականի ընթացքում առկա են ավելի քան 900 գրավոր և բանավոր դիմում-բողոք, այդ թվում՝ թեժ գծին ստացված հեռախոսազանգեր, աշխատակազմում քաղաքացիներին տրամադրված խորհրդատվություններ, հրապարակային հայտարարությունների հիման վրա Պաշտպանի նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգեր։

«Իրականացվել է 22 մշտադիտարկման և արագ արձագանքման այց տարբեր զինվորական հաստատություններ, այդ թվում՝ զորամասեր, զինկոմիսարիատներ, զինվորական հոսպիտալներ, ռազմական ոստիկանության բաժիններ։ 900 դիմում-բողոքներից 450-ը՝ թեժ գծի հեռախոսազանգեր և խորհրդատվություններն են, շուրջ 50 սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգերը: Ստացված բողոքներից շուրջ 400-ը գրավոր բողոքներն են, որի 68 % Պաշտպանի աշխատակազմում քննարկման արդյունքում ստացել է լուծում, շուրջ 1% -ի պարագայում կայացվել է մարդու իրավունքների կամ ազատությունների խախատման առկայության մասին որոշում»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ 

Դիմում-բողոքներով բարձրացվել են հարցեր, որոնք վերաբերում են զորակոչի շրջանակներում բժշկական հետազոտությունների և փորձաքննություների հետ կապված խնդիրներին, ծառայության ընթացքում առողջական խնդիրների կապակցությամբ պատշաճ բուժօգնություն ստանալուն, ԿՌԲՓԿ եզրակացությունների հետ անհամաձայնությանը, վարժական հավաքների ներգրավման հետ կապված խնդիրներին, բանակում բռնի գործողությունների և վատ վերաբերմունքի դեպքերին, սոցիալական իրավունքներին և այլն։

Ստացված բողոքներից շուրջ 25%-ը ստացվել է ձմեռային զորակոչի ընթացքում, 16 %-ը՝ ամառային զորակոչի ընթացքում։

2025 թվականի ընթացքում ոլորտին վերաբերող մի շարք իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ Պաշտպանը ներկայացրել է դիրքորոշումներ, այդ թվում՝ բացասական, մանակցել դրանց մշակման և ընդունման գործընթացներին։

«Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման, արդյունավետ մեխանիզմների զարգացման, փորձի փոխանակման նպատակով Պաշտպանի աշխատակազմը համագործակցել է միջազգային և ներպետական մարմինների հետ։ 2025 թվականի նոյեմբերի 27-ին Երևանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և «ՄԱԿ Կանայք» (UN Women) կառույցի համագործակցությամբ տեղի է ունեցել բարձր մակարդակի միջազգային համաժողով՝ «Արդյունավետ պաշտպանություն և անվտանգություն. կանանց նշանակալի մասնակցության առաջխաղացում Հայաստանի զինված ուժերում և զինված ուժերից դուրս» խորագրով»,– եզրափակվում է հաղորդագրությունը։ 

Հայերեն

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիսին. Պապոյան