Մոսկվայի օդանավակայաններում ԱԹՍ-ների հարձակումից հետո հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 300 չվերթ

2 րոպեի ընթերցում

Մոսկվայի «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայաններում նախօրեին սահմանված սահմանափակումների պատճառով հետաձգվել է ավելի քան 270 չվերթ, չեղարկվել՝ 42-ը, իսկ ևս 69-ը վերահասցեագրվել է այլընտրանքային օդանավակայաններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ 

«Շերեմետևոն» պարզաբանել է, որ չեղարկվել է 17 մուտքային և ելքային չվերթ, հետաձգվել՝ 32-ը, իսկ ևս 49-ը՝ վերահասցեագրվել է այլընտրանքային օդանավակայաններ։

«Աէրոֆլոտը» հայտարարել է, որ ստիպված է եղել շտկել իր ժամանակացույցը՝ փոխելով մի շարք չվերթների ժամանակացույցը։ Մոսկվա մեկնող որոշ չվերթներ վերահասցեագրվել են Դոմոդեդովոյի, Սանկտ Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի, Կազանի, Սարատովի, Սամարայի և Եկատերինբուրգի այլընտրանքային օդանավակայաններ։ «Պոբեդա» ավիաընկերությունը նույնպես հայտարարել է իր չվերթների «հարկադիր փոփոխության» մասին։

Դեկտեմբերի 27-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ի սահմաններում, «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայանները ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել ինքնաթիռների ժամանման և մեկնման համար՝ ելնելով թռիչքների անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: Սահմանափակումները վերացվել են կեսգիշերի սահմաններում: Մոսկվայի «Դոմոդեդովո»-ն հայտնել է, որ օդանավակայանը գործում է սովորական ռեժիմով։

Մեկ օր առաջ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ ՀՕՊ ուժերը խոցել են մայրաքաղաքի ուղղությամբ թռչող առնվազն 20 անօդաչու թռչող սարք:

 

 

 

 

Հայերեն العربية Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար