Հայաստան

Հրդեհ է բռնկվել էլեկտրական ենթակայանում

1 րոպեի ընթերցում

Հրդեհ է բռնկվել էլեկտրական ենթակայանում

Դեկտեմբերի 28-ին, ժամը 00։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղուց դեպի Էրեբունու թանգարան տանող ավտոճանապարհին այրվում է էլեկտրական ենթակայան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։ 200 քմ տարածքում այրվել է ենթակայանի գույքը՝ մասամբ։

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում