Հայաստան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները

Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ դեկտեմբերի 27-ից հանրապետության ողջ տարածքում ՆԳՆ ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի կարգադրությամբ ՓԾ ստորաբաժանումները հանրապետության ավտոճանապարհներին իրականացրել են ուժեղացված ծառայություն։

ՓԾ ստորաբաժանումներն ակտիվ համագործակցել են Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և  «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից, դեկտեմբերի 27-ի ժամը 08։00-ից մինչև դեկտեմբերի 28-ի ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ 

ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ, որոնց արդյունքում օպերատիվ արձագանքելով իրավիճակին արգելափակումից դուրս են բերել 47 տրանսպորտային միջոց և 92 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

 

 

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում