Մերձավոր Արևելք

Գազայում զոհերի թիվն անցել է 71 հազարը

1 րոպեի ընթերցում

Գազայում զոհերի թիվն անցել է 71 հազարը

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ին սկսված ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվն անցել է 71 հազարը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

«2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո զոհվել է 71 հազար 266 մարդ, վիրավորվել՝ 171 հազար 219»,- ասված է հաղորդագրությունում։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում զոհերի թիվն ավելացել է 292-ով։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալի համաձայն՝ հրադադարի հաստատումից հետո զոհերի թիվն ավելացել է 414-ով, վիրավորներինը՝ 1142-ով։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում