Հայաստան

Շուրջ 11 000 հանցագործություն բացահայտվել է կամ պարեկների կողմից, կամ նրանց մասնակցությամբ․ ՆԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Շուրջ 11 000 հանցագործություն բացահայտվել է կամ պարեկների կողմից, կամ նրանց մասնակցությամբ․ ՆԳ նախարար

Պարեկային ծառայությունն իր զարգացման գործընթացը շարունակում է ճիշտ ճանապարհով։ Գրանցվել են մի շարք հանցագործություններ, որոնք բացահայտվել են հենց պարեկների ներդրած ավանդի արդյունքում։ Շուրջ 11 000 հանցագործություն բացահայտվել է կամ պարեկների կողմից, կամ նրանց մասնակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հարցնում է քաղաքացին» հաղորդման շրջանակում այդ մասին հայտնել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Սևանա լճի էկոհամակարգի պահպանման տեսանկյունից պարեկները ևս մեծ ներդրում են ունեցել՝ բացահայտելով ապօրինի ձկնորսությանը վերաբերող մի շարք դեպքեր և այդ կերպ նպաստելով էկոհամակարգի կայուն ձևավորմանն ու պաշտպանությանը»,- նշել է ՆԳ նախարարը։

Նա հավելել է, որ պարեկային ծառայողների համար առաջին անգամ տարեկան վերապատրաստումները դարձել են պարտադիր, որովհետև հենց քաղաքացիներից է նախարարությունը ստացել այդ պահանջը։

«Տարվա կտրվածքով պարեկները շփվելով մեր հասարակության տարբեր շերտերի հետ՝ կարող են թերություններ ունենալ, մի շարք խնդիրներ կարող են ոչ ճիշտ կարգավորված լինել, ուստի հետադարձ կապով տարբեր մտահոգությունները, նաև քննադատությունները մեզ հիմք են տալիս տարեկան վերապատրաստումների շրջանակում կատարելագործել պարեկների հմտություններն ու տարվա կտրվածքով կարգավորել հընթացս արձանագրված խնդիրները»,- ասել է ՆԳ նախարարը։

   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում