Բայրամովը Վրաստանի երկաթգծով Ադրբեջանից Հայաստան բեռնափոխադրումների սակագնի հարցը համաձայնեցված է համարում

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կարծում է, որ Վրաստանի երկաթուղիների միջոցով Ադրբեջանից դեպի Հայաստան կատարվող բեռնափոխադրումների սակագնի հարցը լուծված է, և այդ երթուղին կրկին կօգտագործվի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ մեջբերելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարություններն ընթացիկ տարվա ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսից։

Ջեյհուն Բայրամովի բնորոշմամբ՝ Վրաստանի կողմից կիրառվող սակագինը շատ բարձր է եղել, ինչը հարցեր է առաջացրել ադրբեջանական կողմի մոտ։

«Սա հարցեր առաջացրեց Ադրբեջանում, քանի որ այն անհամատեղելի էր գործող պրակտիկայի հետ: Վրաստանի ղեկավարությունը արագ միջամտեց, և խնդիրը լուծվեց: Սակագինը համաձայնեցվեց ընկերությունների միջև՝ լիովին համապատասխանելով շուկայական պայմաններին»,-ասել է Բայրամովը՝ միաժամանակ այդ առումով շնորհակալություն հայտնելով վրացական ղեկավարությանը:

Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ սա ցույց է տալիս, որ Բաքվի և Թբիլիսիի միջև հարաբերությունները բարեկամական են:

«Ես կարծում եմ, որ խնդիրը լուծվել է, և այս ուղին կրկին կօգտագործվի»,-շեշտել է Ջեյհուն Բայրամովը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 8-ին հայտնել էին, որ Վրաստանի կողմից կիրառվող սակագնային քաղաքականության պատճառով խոչընդոտվում է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումը։ Դրանից հետո Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարեց, որ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանձնարարել է Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցումը դեպի Հայաստան իրականացնել անվճար։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն էլ հայտարարել էր, որ վերոնշյալ հարցով քննարկում է եղել վրացական կողմի հետ՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

Սրանից օրեր անց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Թբիլիսին ամբողջությամբ հաշվի է առնում Հայաստանի և Ադրբեջանի ընդունելի շահերը։

«Մենք էլ մեր առաջնահերթություններն ունենք, և ես հավատում եմ, որ բանակցությունների միջոցով մենք կգտնենք լավագույն ճանապարհը, որը կբավարարի երեք երկրների հետաքրքրությունները»,-հայտարարել էր նա։

Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը՝ բաղկացած 22 վագոնից Հայաստան էր հասել դեկտեմբերի 19-ին։ Ադրբեջանից Հայաստան էր ներմուծվել 1218 տոննա բենզին։

Հայերեն العربية English Español فارسی Français Русский 中文

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում