Իսրայելում պաղեստինցու կողմից վրաերթի և դանակահարության հետևանքով 2 մարդ է զոհվել
1 րոպեի ընթերցում

Արևմտյան ափից մի պաղեստինցի Իսրայելի հյուսիսում վրաերթի է ենթարկել մի տղամարդու, այնուհետև դանակահարել մի կնոջ, որոնք երկուսն էլ զոհվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողը Բեյթ Շինում վրաերթի է ենթարկել հետիոտնի՝ 68-ամյա մի տղամարդու, որը զոհվել է։ Նաև վիրավորվել է 16 տարեկան մի տղա։
Այնուհետև չարագործը շարունակել է ճանապարհը և Էյն Հարոդի շրջանում դանակահարել 18-ամյա կնոջ, որը նույնպես զոհվել է։
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, որ կասկածյալն Արևմտյան ափի հյուսիսի Քաբաթիա քաղաքից է։
Հարձակումից հետո Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ պատրաստվում են գործողություն իրականացնել Քաբաթիայում: Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ հրահանգել է ԻՊԲ-ին գործել «ուժեղ և անհապաղ»:
ԻՊԲ-ն հայտնել է, որ կասկածյալը «մի քանի օր առաջ է ներթափանցել Իսրայելի տարածք»:
Իսրայելի Kan News հանրային հեռարձակողը հայտնել է, որ 37-ամյա տղամարդը անօրինական աշխատել է Իսրայելում և հարձակման ժամանակ օգտագործել է իր գործատուի մեքենան: