Հայաստան

Հայտնաբերվել է ապօրինի որսացած ավելի քան 1 տոննա ձուկ

1 րոպեի ընթերցում

Հայտնաբերվել է ապօրինի որսացած ավելի քան 1 տոննա ձուկ

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել և առգրավվել է ապօրինի որսացած՝ 1000 կիլոգրամից ավելի 2613 ձուկ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ոստիկանությունից, մանրամասնելով նաև, որ հայտնաբերել և առգրավել են 13 նավակ, 63 ցանց, նավակի շարժիչներ և թիեր։

Կառույցից հիշեցնում են, որ ձվադրման շրջանում Սևանա լճում ապօրինի ձկնորսությամբ զբաղվելը նախատեսում է վարչական ու քրեական պատասխանատվություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում