Հայաստան

Հրդեհի ահազանգ Ջրառատ գյուղում

1 րոպեի ընթերցում

Հրդեհի ահազանգ Ջրառատ գյուղում

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 26-ին ժամը 07։53-ին ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղի հիվանդանոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են՝ հրդեհը բռնկվել է Մկրտչյան փողոցի տներից մեկի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:13-ին, մարվել՝ 08:22-ին: Այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի ավտոմեքենայի սրահ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում