«Ջերմ Ամանոր Ջերմուկում». կանցկացվի հեղինակային երգի մրցույթ-փառատոնի գալա-համերգը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունվարի 3-ին կկայանա «Ջերմ Ամանոր Ջերմուկում» խորագրով բացօթյա միջոցառումը, որի շրջանակում կանցկացվեն հեղինակային երգի մրցույթ-փառատոնի գալա համերգն ու մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2025 թ. «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացրել է Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնը, որի առանձնացված անվանակարգերից է «Հեղինակային երգ» անվանակարգը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեղինակային երգն անցկացվում է երկրորդ տարին։ Նախարարությունից հայտննում են, որ այս տարի մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել ՀՀ տարբեր մարզերից մի քանի տասնյակ մասնակիցներ՝ անհատ կատարողներ և ուսումնական հաստատությունների սաներ: 

Ընտրված լավագույն 9 մասնակիցները կատարումներով հանդես կգան հունվարի 3-ին՝ժամը 16:00-ին՝ Ջերմուկում անցկացվող գալա համերգի և մրցանակաբաշխության շրջանակում: Լավագույն մասնակիցներից բացի՝ դրամական պարգևատրում կստանան նաև նրանց մանկավարժները և ուսումնական հաստատությունները:

Հայերեն Русский

Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը

ՀՀ Պն վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի դիմավորման արարողությունը

Լեհաստանը լրացուցիչ ոստիկանական ուժեր է տեղափոխել ՌԴ Կալինինգրադի մարզի հետ սահման

Գյումրիում հիմնանորոգվում են տասնամյակներ շարունակ լքված բնակարանները. դրանք կհատկացվեն բազմազավակ ընտանիքներին

Հյուսիսային Կորեան հերքում է առնչությունը Binance կրիպտոբորսայի վրա կիբերհարձակմանը

Ժաննա Անդրեասյանը կմեկնի Մոնակոյի Իշխանապետություն

254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին.ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

Վարչապետի աշխատակազմի բյուջեն նվազել է 1 մլրդ 656 մլն դրամով

Հեգսեթը Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային լարվածությունը

Սահմանվել է ՌԴ կանխիկ արժույթի՝ Ռուսաստանի Դաշնությունից արտահանման արգելք