Մերձավոր Արևելք

Կացը հայատարարել է, որ Իսրայելը երբեք լիովին դուրս չի գա Գազայից

2 րոպեի ընթերցում

Կացը հայատարարել է, որ Իսրայելը երբեք լիովին դուրս չի գա Գազայից

Իսրայելը երբեք լիովին չի դուրս գա Գազայի հատվածից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը «Մակոր Ռիշոն» թերթի կողմից կազմակերպված համաժողովի ժամանակ։

«Գազայից Իսրայելը երբեք լիովին դուրս չի գա. Գազայի ներսում կլինի նշանակալից անվտանգության գոտի նույնիսկ այն բանից հետո, երբ մենք անցնենք (խաղաղության համաձայնագրի) երկրորդ փուլին, եթե ՀԱՄԱՍ-ը զինաթափվի, ինչը կապահովի անվտանգություն Գազայի ներսում՝ պաշտպանելու իսրայելական համայնքները», - նրա խոսքերն է փոխանցում The Times of Israel պարբերականը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրով սահմանվում է, որ «Իսրայելը չի օկուպացնի կամ բռնակցի Գազան», և երբ Միջազային կայունացնող ուժեր տեղակայվեն անկլավում, Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը հետ կքաշվեն, «մինչև լիովին դուրս բերվեն Գազայից, բացառությամբ անվտանգության պարագծից, որը կպահպանվի, մինչև Գազան պատշաճ կերպով պաշտպանված չլինի ցանկացած վերածնվող ահաբեկչական սպառնալիքից»։

Կացը նաև պնդել է, որ եթե Իսրայելը «թեկուզ մեկ օր» չվերահսկի Գազայի և Եգիպտոսի միջև գտնվող Ֆիլադելֆիական միջանցքը, ապա Իրանին կհաջողվի տարբեր տեսակի զենքեր ուղարկել Գազա։

Կացն ասել է, որ շարունակում է աջակցել Գազայի հյուսիսում Նահալ ռազմական ստորաբաժանումների կողմից առաջապահ դիրքերի ստեղծմանը։ The Times of Israel-ը հիշեցնում է, որ դրանք ռազմական ստորաբաժանումներ են, որոնք մի քանի տասնամյակ առաջ առաջապահ դիրքեր են ստեղծել, որոնք հետագայում վերածվել են բնակավայրերի։

Ավելի վաղ Կացը հայտարարել էր, որ իսրայելական զորքերը մնում են Լիբանանի, Սիրիայի և Արևմտյան ափի ներսում՝ պնդելով, որ Իսրայելը պատնեշ է ստեղծում «ջիհադիստ թշնամիների և համայնքների ու բնակիչների միջև»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում