Իրավունք

Քրեական ոստիկանները բնակարանային գողություն կատարած 61-ամյա տղամարդու տանը թմրամիջոց են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանները բնակարանային գողություն կատարած 61-ամյա տղամարդու տանը թմրամիջոց են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օրերս հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ կոտրելով Դդմաշեն գյուղում գտնվող իր տան պատուհանի ճաղավանդակը՝ գողացել են խմիչք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ խոստովանել է արարքը:

Ձերբակալելու ժամանակ քրեական ոստիկանները 61-ամյա տղամարդու տան տեսանելի հատվածում նկատել են պլաստմասե տարաներով կանեփանման դեղնականաչավուն զանգվածներ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ դդմաշենցու տանը հայտնաբերվել է 1198 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։

Նախաքննությունը շարունակվում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում