Ներքին քաղաքականություն

ԿԸՀ-ն 2026-ի ընտրություններին կիրառելու է մոնիթորինգի և վերահսկողության մի շարք գործիքներ

1 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն 2026-ի ընտրություններին կիրառելու է մոնիթորինգի և վերահսկողության մի շարք գործիքներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաջորդ տարի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կիրառելու է մոնիթորինգի և վերահսկողության մի շարք գործիքներ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: 

«Այս ընտրություններին մոնիթորինգի և վերահսկողության մի շարք գործիքներ ենք կիրառելու: Քարոզարշավի և ընդհանրապես ընտրական գործընթացների ֆինանսական թափանցիկության և ֆինանսավորման օրինականության գործընթացն ավելի պատշաճ և ժամանակակից գործիքակազմերի կիրառմամբ իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն միջազգային գործընկերների հետ համագործակցության մոնիթորինգային ծրագրեր է կիրառել, որոնք հնարավորություն կտան մեզ համացանցում տեղի ունեցող քարոզչությունն ավելի փաստարկված և հնարավորինս ընդգրկուն ծավալներով դիտարկել, մոնիթորինգի ենթարկել»,-ասաց Հովակիմյանը: 

2026-ի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 2-12-ն ընկած միջակայքում:  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում