Հայաստան

25-ամյա երիտասարդը տելեգրամյան ալիքից ձեռք է բերել թմրամիջոցներ և տեղադրել տարբեր հատվածներում

2 րոպեի ընթերցում

25-ամյա երիտասարդը տելեգրամյան ալիքից ձեռք է բերել թմրամիջոցներ և տեղադրել տարբեր հատվածներում

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանի բնակիչ 25-ամյա երիտասարդը տելեգրամյան ալիքի միջոցով իրացնելու նպատակով թմրամիջոց է ձեռք բերում, իսկ դեկտեմբերի 19-ին թմրամիջոց է տեղադրելու Նոր Նորքի 1-ին զանգվածում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա Գայի պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։ 

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դանակ և մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով 3 փաթեթ՝ ընդհանուր 6 գրամից ավելի քաշով։

Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է, որ 25-ամյա երիտասարդը տելեգրամյան ալիքից ձեռք է բերել 110 փաթեթ թմրամիջոց. 22-ը արդեն իսկ տեղադրել է Նոր Նորք վարչական շրջանի տարբեր հատվածներում, իսկ մնացածը ավտոմեքենայում են։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Գայի պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 22 փաթեթ՝ ընդհանուր մոտ 49 գրամ քաշով, իսկ ավտոմեքենայում՝ ընդհանուր 194 գրամ զանգվածով 83 փաթեթ։

Կատարվում է նախաքննություն:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում