Հայաստան

Չեխովի փողոցում բախվել են Opel և Toyota մակնիշների ավտոմեքենաները

1 րոպեի ընթերցում

Չեխովի փողոցում բախվել են Opel և Toyota մակնիշների ավտոմեքենաները

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 23-ին ժամը 13։44-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Opel և Toyota մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարներն «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում