Հայաստան

Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են 1 կիլոգրամից ավելի թմրամիջոց

2 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են 1 կիլոգրամից ավելի թմրամիջոց

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և Ազգային անվտանգության ծառայության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ՝ 31-ամյա և 32-ամյա երկու երիտասարդ պարբերաբար տեղադրված վայրերից ձեռք են բերում խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և տելեգրամյան հավելվածի միջոցով զբաղվում դրանց իրացմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները և համագործակցելով Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների հետ՝ պարզվել է, որ նշված երիտասարդները դեկտեմբերի 18-ին իրացնելու նպատակով Արմավիր քաղաքի Իսահակյան փողոցի հարակից ջրատարի մոտակայքից ձեռք են բերելու առանձնապես խոշոր չափի թմրամիջոց:

Իրավապահները նշված վայրում երիտասարդներին հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն: Ձերբակալվելիս նրանք 32-ամյա երիտասարդի վարած «Կիա» մակնիշի մեքենայով փորձել են փախուստի դիմել, ինչը կանխվել է:

32-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոց և մոխրացած հետքերով կաթուցիչ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ խուզարկվել է հատուկ պահպանվող տարածք տեղափոխված «Կիա» մակնիշի մեքենան․ հայտնաբերվել է 1 կգ 155 գրամ մարիխուանայի նմանվող զանգված:
Երևանի բնակիչ 31 և 32-ամյա երիտասարդները կալանավորվել են: Կատարվում է նախաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում