Մշակույթ

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկայանա «Լույսերի տաճարը» ամանորյա մշակութային երեկոն

1 րոպեի ընթերցում

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկայանա «Լույսերի տաճարը» ամանորյա մշակութային երեկոն

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում դեկտեմբերի 25-ին ժամը 17:30-ից կկայանա «Լույսերի տաճարը» ամանորյա մշակութային երեկոն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս երեկոն նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ամանորի տոնական մթնոլորտը զգալ յուրահատուկ պատմամշակութային միջավայրում։ Այցելուներին սպասվում են տոնական տրամադրություն, մշակութային ծրագրեր և լույսերով ու երաժշտությամբ լի անմոռանալի երեկո։

Երեկոյի ընթացքում կհնչի կենդանի երաժշտություն․ ելույթ կունենա «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը։

Տարածքում կգործեն ամանորյա տաղավարներ, սննդի և տոնական ըմպելիքների անկյուններ, իսկ երեկոն առավել հետաքրքիր կդառնա ամանորյա լուսային շոուի միջոցով՝ ստեղծելով ջերմ ու կախարդական մթնոլորտ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում