Հալեպում քրդերի և կառավարական ուժերի միջև բախումների հետևանքով հայերի շրջանում տուժածներ չկան, իրադրությունը խաղաղ է. Բերիո Հայոց թեմի խոսնակ

2 րոպեի ընթերցում

Սիրիայի Հալեպ քաղաքում կառավարական ուժերի և քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (ՍԴՈւ) միջև  դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած բախումներից հետո այս պահին իրավիճակը հանդարտ է․ բախումների հետևանքով հայ համայնքում տուժածներ չկան։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Բերիո Հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը՝ ներկայացնելով Հալեպում տեղի ունեցած բախումներից հետո տիրող ընդհանուր իրավիճակը։ 

Գաբրիելյանը նշեց, որ բախումները սկսել են դեկտեմբերի 22-ին կեսօրին և շարունակվել են մինչև գիշեր։  

«Այդուհանդերձ, կեսգիշերից հետո իրադրությունն ամբողջովին խաղաղ էր։ Հիմա վիճակը հանդարտ է, խանութները բաց են և մարդիկ սովորական կյանքով շարունակում են ապրել»,-նշեց Մարիա Գաբրիելյանը։  

Նա նաև հայտնեց, որ հաշվի առնելով մտահոգիչ և լարված իրավիճակը՝ Հալեպի նահանգապետը արձակուրդ է հայտարարել, ինչի արդյունքում այսօր փակ կլինեն դպրոցներն ու պետական կենտրոնները։  

«Հայ համայնքում տուժածներ չկան՝ չնայած, որ քրդական շրջանները շատ մոտ են մեր շրջաններին»,-մանրամասնեց Բերիո Հայոց թեմի խոսնակը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Հալեպում կառավարական ուժերի և քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (ՍԴՈւ) միջև  դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած բախումներից հետո հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել։

Նաև նշվել էր, որ ՍԴՈւ-ի կողմից քաղաքի թաղամասերում խաղաղ բնակիչների վրա հարձակումների հետևանքով զոհվել է երկու մարդ (մայր և երեխա), ևս 15 ​​խաղաղ բնակիչ վիրավորվել է։ 

Հայերեն العربية فارسی Русский

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը