Հայաստան

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

2 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը  դեկտեմբերի 22-ին աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ 

Այցի ընթացքում Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված անչափահասների, այդ թվում՝ օտարերկրացիների, ինչպես նաև իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող ազատությունից զրկված կանանց հետ։ 

Պաշտպանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նշված անձանց խցերով և կացարաններով, ծանոթացել պահման պայմաններին, ինչպես նաև նրանց իրավունքների իրացման հնարավորություններին։

Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը երեխաներին և ազատությունից զրկված տղաներին հանձնել է նախատոնական նվերներ։

Մարդու իրավունքների պաշտպանը ողջունելի է համարում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանների էական բարելավումը, մասնավորապես՝ երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակների, ինչպես նաև խցերի վերանորոգումն ու կահավորումը` միևնույն ժամանակ կարևորելով, որպեսզի այդ բարեփոխումները լինեն շարունակական: Պաշտպանն ընդգծում է, որ այդ հանգամանքը նպաստում է ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման գործընթացի արդյունավետ իրականացմանը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և ՄԻՊ աշխատակազմի այցերը քրեակատարողական հիմնարկներ կրում են շարունակական բնույթ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում