1 րոպեի ընթերցում
Հայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է հաջող ելույթների շարքը Երևանում ընթացող ընկերական մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած ընկերական մրցաշարի երկրորդ խաղում Հայաստանի ֆուտզալի հավաքականը մրցել է Ղրղզստանի հետ ու առավելության հասել 5:1 հաշվով: Ավելի վաղ Հայաստանի հավաքականը 2-1 հաշվով հաղթել էր Մոլդովային:
Հաջորդ ու վերջին խաղում Ռուբեն Նազարեթյանի թիմը մրցելու է Վրաստանի ընտրանու հետ: Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 24-ին: